Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հերիք չի՞ էս ժողովրդի արյունը խմես

Հերիք չի՞ էս ժողովրդի արյունը խմես
01.09.2023 | 16:10

Նախկին կյանքում մի ընկեր ունեի, ամեն սեպտեմբերի մեկի ինձ մի փոքրիկ ու նոր նոթատետր էր նվիրում և առաջին էջին գրում ՝ «Բարի աշուն»:

Սիրում էի էդ տողը, ու մի տեսակ կարևորում:

Հիմա հասկացա, թե ինչու էի կարևորում, որովհետև կարևոր է, որ բարին հաղթի բոլոր դեպքերում։

Առայժմ մեզանում չարի հաղթարշավ է։

Պատերազմի ուրվականը այլևս իրական է՝ իր զազրելի դեմքով, նայեք ՔՊ-ականներին, կհամոզվեք։

«Պատերազմ, թե՞ խաղաղություն» բառակապակցության մեջ «խաղաղություն» բառը արդեն հինգ տարի պատերազմ է նշանակում:

Արդեն հինգ տարի պատերազմ բերողների խմբակը շարունակում է իր վայրի խրախճանքը։

ՈՒ էս չարագույժ պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ ներսից մեր երկիրը չենք ազատագրել նիկոլիկներից եւ նիկոլիզմից:

Սոթքի կողմում ոչ թե զուտ կրակում են, այլ պատերազմում են, թշնամին կրակում է և առաջ գալու կոնկրետ շարժումներ է անում, սա արձանագրում է նաև սրանց ՊՆ կոչվածը։

Զոհեր ունենք, վիրավորներ։

Հարց՝ իսկ մենք ի՞նչ ենք անում, զուտ արձանագրում ենք զոհերի և վիրավորների թի՞վը, թե՞ ատամ ենք ցույց տալիս:

Առհասարակ, մեր պետությունը կա՞, թե չկա:

Մեկը չկա՞ դրան հարցնի՝ էդ կողքիդ անդեմ ու անհայրենիք լածիրակներին շուրջդ գցած ու՞ր ես ֆռֆռում, դպրոց գնում, ապականում, դասագի՞րք ես տպել-տվել երեխեքին, նորմալ ապահովե՞լ ես ուսումնական պրոցեսի սկիզբը, երկրի անվտանգությունը ապահովե՞լ ես:

Չես արել ոչ մի բան, ավելի վատացրել ես եղածն էլ։

Հիմա բոշի պես ընկել ես փողոցները զվռնում ես, որ ի՞նչ անես։

Երկրի շուրջը պատերազմ է, Արցախում՝ սով ու ցեղասպանություն, հերիք չի՞ էս ժողովրդի արյունը խմես։

Հրաժարականդ հանիր էն հայտնի գզրոցից և տարածիր։

Դե, գնա՛, գտի՛ր:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ